Միջազգային

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն մեղմացվի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն, քանի որ Ուկրաինայի արևելքում անջատողականների և կառավարական զինուժի միջև պատերազմական գործողությունները շարունակվում են:

Դաշնային կանցլերի խոսքով` Մինսկում հրադադարի մասին պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո Դոնբասում զոհվել է մի քանի հարյուր մարդ:

The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Մերկելն ասել է, որ Գերմանիային մտահոգում է նաև Ուկրաինայի արևելքում ընտրություններ անցկացնելու անջատողականների մտադրությունը և հայտարարել, որ դրանք, բնականաբար, ապօրինի են: Կանցլեր Մերկելի ասուլիսը տեղի է ունեցել Բրյուսելում, որտեղ ընթանում է Եվրամիության գագաթաժողովը:

«Ռոյթեր» գործակալության աղբյուրները հայտնել են, որ թեև նախապես ծրագրվում էր քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը, սակայն կառույցի անդամ երկների առաջնորդները թեմային չեն անդրադարձել:

Ցուցադրել ավելի
Back to top button