Մշակույթ

Հոգեւոր երգի փառատոնի մաքրամաքուր հնչյունները՝ որպես պատարագ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»Գյումրի

Հայոց մաքրահնչյուն երաժշտության նահապետի՝ Կոմիտասի հույզերը, երգերի հնչյուններն ու մեծ հայի ոգեղեն ներկայությունը օրերս Հառիճավանքի բարձրահարթակում էր, անցկացվում էր հոգեւոր երգի մարզային փառատոն՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 145 ամյակին:

Կոմիտաս Վարդապետի 145 ամյակին նվիրված  հոգեւոր երգի փառատոնի մաքրամաքուր հնչյունները,  որն անցկացվում էր հայոց մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ, հնչում էին որպես պատարագ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը  Շիրակի մարզպետարանինն  էր, «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»  եւ «Արվեստն հանուն խաղաղության»ՀԿ-ներինը, աջակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության շիրակի մարզային գրասենյակի:

Ցուցադրել ավելի
Back to top button