Միջազգային
Հաջողվել է փոխպատվաստել չբաբախող սիրտը


Նոր ձեռքբերում բժշկության բնագավառում. ավստրալացի մասնագետները սովորել են փոխպատվաստել չբաբախող սիրտը: Սիդնեյի հիվանդանոցների մեկում արդեն իրականացվել է մի քանի հաջող վիրահատություն:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր հնարավորություններ են ստեղծում փոխպատվաստման համար դժվար գտնվող օրգանների ձեռբերման առումով: Գիտնականները մշակել են հատուկ մեթոդ, որը թույլ է տալիս 20 րոպեում կենդանացնել սիրտը։
Մինչ այժմ վիրաբույժները հնարավորություն ունեին փոխպատվաստելու միայն բաբախող սիրտ, որի դոնորի մոտ գրանցվել էր ուղեղի մահ: