Հայաստանյան քաղաքական դաշտում միակ գաղափարը փողն է. Աշոտ Մանուչարյան


Կարեն Ղազարյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Եռյակը կարող է լինել որպես գործիք՝ երկրի զարգացմանը խոչընդոտող քարը կոտրելու համար, բայց այդ գործիքն ունի բոլոր հնարավորությունները՝ նոր խոչընդոտող քար առաջացնող: Այսպես պատկերավորել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական ներկայիս իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին: Մանուչարյանը շեշտել է, թե այսօր սպասվող հանրահավաքից ակնկալիքներ չունի, քանի որ հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտում գաղափարախոսության սով է եւ միակ գաղափարն էլ փողն է:
Հանրահավաքից սպասելիքներ չկան նաեւ ՍԴՀԿ-ում: Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է, թե օրվա իշխանությունների եւ եռյակի առնվազն երկու ուժերի միջեւ կոնցեպտուալ որեւէ տարբերություն չկա: