Տնտեսական

Կասեցվել է «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 23-ի որոշումով կասեցվել է «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» և 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» արտադրատեսակների արտադրությունը, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունը:

«ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» (160 գր, արտ. 09.10.2014թ) և 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» (200գր, արտ. 09.10.2014թ) արտադրատեսակների նմուշները, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանումՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button