ԿարևորՔաղաքական

Լիտվայի ԱԳ նախարարը կարեւորում է ԻՊ- ի դեմ պայքարի կոալիցիային մաս կազմելը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հուսով եմ Հայաստանում հասկանում են, թե ինչ խորությամբ գնան ու ինչպես զարգացնեն հարաբերությունները ԵՏՄ հետ, որ դրանք չհակասեն Հայաստան- Եվրամիություն հարաբերություններին, այսօր Երեւանում հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը իր հայ պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Անդրադառնալով մերձավորարեւելյան իրադարձություններին՝ Հայաստան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը զգուշացրեց, որ ահաբեկիչներին օգտագործողները կարող են ի վերջո նրանց թիրախը դառնա։ Նա հիշեց ղարաբաղյան պատերազմը, երբ Ադրբեջանը աֆղան զինյալներին էր ներգրավում հակամարտությանը՝ նշելով, թե այդպես պայքարում է ծայրահեղականության դեմ։ Էդվարդ Նալբանդյանը փաստեց, որ հենց ադրբեջանցի զինյալներն են այսօր ներգրավված նաեւ «Իսլամական պետություն» խմբավորման մեջ։

Նախարար Լինկյավիչյուսը եւս արձանագրեց, որ ահաբելկչությունը սահմաններ չի ճանաչում և անհրաժեշտ է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոլաիցիայի մաս կազմել եւ միասնական դիրքորոշում մշակել։

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ գործընթացը այլ ձևաչափ տեղափոխելու Բաքվի ձգտումներին Հայաստանը դեմ է։ Դրանով Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործընթաց։

ՀՀ ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի՝ահաբեկչության դեմ պայքարի հայտարարությունների մասին

Ցուցադրել ավելի
Back to top button