Միջազգային

Լեյլա Յունուսի կալանքը երկարաձգեց. Բաքուն նրան մեղադրում է հայերի հետ սեմինարին մասնակցելու մեջ

Ադրբեջանական արդարադատությունը Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և փաստաբան Ինտիգամ Ալիևի կալանքը երկարաձգել է համապատասխանաբար չորս և երեք ամսով: Մեղադրյալների փաստաբանների միջնորդությունն իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանան միջոցը տնային կալանքի փոխելու մասին մերժվել է:

Հիշեցնենք, որ հայտնի իրավապաշտպան Յունուս ամուսներին Բաքուն մեղադրում է պետական դավաճանության և հօգուտ Հայաստանի լրտեսելու մեջ՝ հայ գործընկերների հետ նույն սեմինարին մասնակցելու պատճառով: Արևմուտքը բազմիցս կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրանց, սակայն նախագահ Ալիևի հրամանագրով անցած շաբաթ ներման արժանացած 80-ից ավելի քաղբանտակյալների ցուցակում վերջիններիս անունները չկան։

Back to top button