Միջազգային

Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը կանցկացնեն եռակողմ զորավարժություններ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է, որ  Թուրքիան ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև  բարեկամն ու ռազմավարական գործընկերը։

Թբիլիսիում այսօր ընդունել են  Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նաջեթ Օզելին, քննարվկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում։

Հանդիպումից հետո կողմերը հայտնել են, որ   Թուրքիան և Վրաստանը Ադրբեւանի հետ միասին կանցկանեն եռակողմ թիմային և դաշտային զորավարժություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button