Տնտեսական

ԵՏՄ- ում մաքսավորների գլխավորը մնում է լեզվի խնդիրը

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն այսօր հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հնարավոր մաքսակետի տեղադման մասին:

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ մոտ ժամանակներս նախատեսված չէ մաքսակետ ստեղծել: «Առաջիկայում նման բան չենք ծրագրում… Ես վերջերս Հայաստանում իմ ներկայացուցչին եմ նշանակել, մոտ ապագայում նա կմեկնի Հայաստան։ Ամենայան հավանականությամբ՝ նա կլինի սահմանում, սակայն հայ մաքսավորների գործին մենք միջամտել չենք նախատեսում»,- Բելյանինովի խոսքերն է մեջբերում «Ռեգնումը»։

Նա նաև նշել է, որ այսօր գլխավոր հարցերից է մնում աշխատանքային լեզուն: «Մաքսային միությունում Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մենք ռուսերենն ենք կիրառում, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, գործածվում է հայերենը»,- ասել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button