Հասարակություն

Վարչապետն այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց գրասենյակ

Հասմիկ Դիլանյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Այն կազմավորվել է կադասրի Կենտրոն և Էրեբունի սպասարկման գրասենյակների միավորման արդյունքում:

«էլեկտրոնային համակարգը հնարավորություն կտա նվազեցնել կոոռւպցիոն ռիսկերը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է  կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ բարեփոխումները ապագայում կտան իրենց դրական արդյունքը:

Վարչապետ հովիկ Աբրահամյան.«Վերջին հարցումների արդյունքում քաղաքացիների  դժգոհությունը  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նկատմամբ նվազել է: Դա շատ կարևոր է, իմ կարծիքով բարեփոխումները պետք է շարունակվեն, և կառավարությունը հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքները թափանցիկ լինեն, հնարավորինս նվազեցվի շփումը  քաղաքացիների հետ: Դա հնարավորություն է, որպեսզի նվազեն կոռուպցիոն ռիսկերը: Մեր խնդիրն է քաղաքացիների խնդիրներին լուծումներ տալ և այն գործարքները, որոնք կատարում են մեր քաղաքցիները, հեշտ լինեն»:

Հավելենք նաև, որ մինչև տարեվերջ նախատեսվում է արտերկրի հայաշատ համայնքներում ՝դեսպանատներում կամ հյուպատոսարաններում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մինի  գրասենյակներ բացել, որպեսզի արտերկում գտնվող  քաղաքացիները կադաստրի հետ կապված  գործարքների  համար  Հայաստան չգան, այլ   էլեկտրոնային  եղանակով  մուտքագրեն դիմումներն ու   գործարքներ կատարեն:

Ցուցադրել ավելի
Back to top button