Հասարակություն

Առաջիկայում սպասվում են ցրտեր, սակայն սա դեռ ձմեռ չէ

Լիանա Եղիազարյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին  ջերմաստիճանի կտրուկ նվազումը ինտենսիվ կերպով կարտահայտվի մասնավորապես Տավուշում, Լոռիում. ջերմաստիճանը կնվազի մինչեւ 17-20 աստիճանով։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը նկատում է՝ Հայաստանում ձմեռները լինում են ծայրահեղ տարբեր:  Ինչպիսին կլինի այս ձմեռը, օդերեւութաբանները դեռ կանխատեսումներ անել չեն կարող, վաղ է, բայց այս օրերի կանխատեսումները հստակ են՝ հանրապետությունում սպասվում է ձյուն դեռ աշնան կեսին։

Բայց համեմատաբար տաք եղանակները դեռ վերադառնալու են: Հոկտեմբերի 28-ից Արևմտյան Սիբիրից դեպի մեր հանրապետություն հասած ցուրտ հոսանքները կտեղափոխվեն դեպի հյուսիս, և ջերմաստիճանը կբարձրանա: Նոյեմբերի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը կլինի մինչև 15 աստիճան տաք, իսկ երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը նորից կնվազի՝ արդեն հասնելով 2 աստիճան ցրտի։

Ցուցադրել ավելի
Back to top button