Քաղաքական

Այժմ քաղաքական քննարկումների փուլ է. ՍԴ նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

Լուսինե Վասիլյան
Արմեն Վարդանյան
«Ռադիոլուր»

Սահմանադրությունը հասարակական համաձայնություն է հիմնարար արժեքների շուրջ, այսօր ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ «Այժմ քաղաքական քննարկումների փուլ է, պետք է նորմալ վերաբերվել, զարգացումները ցույց կտան՝ կլինե՞ն համաձայնություններ, թե՞ ոչ։ Հնարավոր են նաև հայեցակարգային մոտեցումներում փոփոխություններ՝ ելնելով այդ քննարկումների արդյունքներից: Նորմալ, բնական գործընթաց է»,- ասել է Գագիկ Հարությունյանը։

Սահմանադրական դատարանն այսօր Երևանում կազմակերպել է եռօրյա միջազգային խորհրդաժողովը: Այն 19-րդն է Սահմանադրական դատարանի կողմից նախաձեռնվող համաժողովների շարքում: Երևանում են ավելի քան 20 երկրից ժամանած սահմանադրագետներ:  Իսկ թեման, որ քննարկվելու է 3 օրերի ընթացքում բավականին ուշագրավ է. «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը»:

Ցուցադրել ավելի
Back to top button