Միջազգային
Հռոմի պապը կմեկնի Թուրքիա


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Ria.ru-ի փոխանցմամբ՝ եռօրյա այցը Թուրքիա կմեկնարկի նոյեմբերի 28-ին՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան այցելությամբ:
Անկարայում Հռոմի պապը կհանդիպի նախագահի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Այցը երկրորդ օրը Ֆրանցիսկոսը Ստամբուլում կայցելի Սոֆիայի տաճար և Կապույտ մզկիթ: Նշվում է, որ Հռոմի պապը Վատիկան կվերադառնա նոյեմբերի 30-ին: