Միջազգային

«Տոտալի» ղեկավարը զոհվել է «Պուտինի բարեկամների» հավաքից հետո

Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Անդրեյ Դյակովը հրաժարական է տվել։ Աշխատանքից ազատվել է նաև նրա տեղակալն ու մեկ տասնյակին մոտ աշխատակիցները։ Պատճառը, ըստ ընկերության տարածած հաղորդագրության, հոկտեմեբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած ողբերգությունն է, որի հետևանքով զոհվել էր Ֆրանսիայի 4 քաղաքացի, այդ թվում «Տոտալ» էներգետիկ հսկայի գլխավոր տնօրենը։

Դեպքի առիթով արդեն կա չորս ձերբակալված՝ ձյուն մաքրող մեքենայի վարորդը, որի մեղքով, քննության պնդմամբ, տեղի է ունեցել վթարը, ինչպես նաև այդ օրը հերթապահություն իարակացնող գլխավոր ինժեները և դիսպետչերները։

Միջազգային մամուլն էլ ուշադրությամբ հետեւում է «Տոտալի» ղեկավար Քրիստոֆ դե Մարջերիի ողբերգական մահվան հանգամանքներին։ Գերմանական «Բիլդ» պարբերականը, մասնավորապես,  գրում է, որ «Տոտալի» ղեկավարը մահացել է «Պուտինի բարեկամների» գաղտնի հանդիպմանը մասնակցելուց կհետո։

Գորկիում կայացած հավաքին ներկա են եղել նաև միջազգային խոշոր ընկերությունների այլ ռուսամետ մենեջերներ։ Նրանք քննարկում էին կարևորագուն մի հարց. ինչպե՞ս սատարել Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու հարցում։ Հանդիպումը, բնականաբար, չէր լուսաբանվում և դրա մասին հայտնի է դարձել Մարջերիի ողբերգական մահվան պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button