Պաշտոնական

Վայոց ձորի նախկին մարզպետը նշանակվեց դեսպան

Հանրապետության նախագահի այսօրվա հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)։

Էդգար Ղազարյանը Վայոց ձորի մարզպետն էր, որն այսօր առավոտյան կառավարության նիստում սեփական դիմումի համաձայն ազատվեց այդ պաշտոնից։

Ցուցադրել ավելի
Back to top button