Միջազգային

Մոսկվան Տաջիկաստանին համոզում է դառնալ ԵՏՄ անդամ

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալնետինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ Տաջիկստանը եւս կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ։ «Մենք բանակցություններ ենք վարում մեր տաջիկ գործընկերների հետ, նրանք ուշադրությամբ ուսումնասիրում են հնարավոր անդամակցության պայմանները։ Մենք մեծ հույս ունենք, որ ժամանակի ընթացքում Տաջիկստանը կդառնա ԵՏՄ անդամ»,- ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին ասել է Մատվիենկոն։

Նա նշել է, որ Ռուսաստանն առանձնակի արտոնություններ է տրամադրել տաջիկ միգրանտներին՝ հաշվի առնելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։

Իր հերթին Տաջիկստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Մահմադսաիդ Ուբայդոլոեւը ասել է, որ Տաջիկստանը միշտ հանդես է եկել հետխորհրդային տարածքում ինտեգրման օգտին։ Նա ընդգծել է, որ այժմ բանակցություններ են գնում, որից հետո Տաջիկստանը կորոշի ԵՏՄ- ի անդամակցության հարցը։ «Սակայն սկզբունքորեն մենք կողմ ենք ինտեգրմանը»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button