Հասարակություն

Ղրիմի և Հայաստանի միջև ուղիղ չվերթ կգործի

Ղրիմի և Հայաստանի միջև գործելու է ուղիղ ավիաչվերթ: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը: Պաշտոնյայի խոսքերով, նոյեմբերի 16-ից գործելու է Սիմֆերոպոլ — Երևան չվերթը, որն իրականացնելու է «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը:

«Տոմսերի վաճառքն արդեն իրականացվում է և արդեն կան գնորդներ», — ասել է Ցուրկինը:

Գործակալությունը նշում է, թե Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի արդյունքում դաշնային սուբյեկտի կարգավիճակով Ռուսաստանին միանալուց ի վեր սա լինելու է երկրորդ միջազգային չվերթը` Սիմֆերոպոլի օդանավակայանից:

Նշվում, թե ավելի վաղ ուղիղ չվերթ էր գործարկվել Սիմֆերոպոլի և Ստամբուլի միջև:

Ցուցադրել ավելի
Back to top button