Հասարակություն
Ղրիմը Հայաստանի հետ ուղիղ ավիակապ կունենա


Ղրիմի և Հայաստանի միջև կգործի ուղիղ ավիահաղորդակցություն։ Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկնը հայտնել է, որ նոյեմբերի 16-ից «Գրոզնի-ավիա» ընկերությունն իրականացնելու է Սիմֆերոպոլ-Երևան չվերթ։
Պաշտոնյան «Ինտեֆաքսին» հայտնել է, որ տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Սիմֆերոպոլ-Երևան չվերթը երկրորդ միջազգային չվերթը կլինի Ղրիմը Ռուսաստանի մաս կազմելուց հետո: Առաջինը եղել է Սիմֆերոպոլ-Ստամբուլը։