Հասարակություն

Հուղարկավորե՞լ, թե՞ դիակիզել. քննարկումներն ու բանավերճերը շարունակվում են

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հուղարկավորե՞լ, թե՞ դիակիզել: Թեմայի շուրջ քննարկումներն ու բանավեճերը չեն դադարում: Սա մի խնդիր է, որի վերաբերյալ դժվար թե հասարակության մոտեցումը երբևէ ընդհանրանա:

Դեռևս 2006-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը, որը սահմանում էր թե ինչպես է իրականացվում մեր երկրում հուղարկավորությունը:  Ըստ այդմ, այն իրականացվում է մահացածի մարմինը գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:

Հիշյալ օրենքում բացի դիակիզման հարցերից, մանրամասն սահմանվել է նաև հուղարկավորվել ցանկացողների իրավունքների ու գերեզմանատների հատկացման հարցը, որի համաձայն դիակիզման իրավունք է վերապահվում միայն նրանց, ովքեր մահանալուց առաջ կամ անձամբ այդ մասին գրավոր համաձայնություն թողած կլինեն, կամ էլ հարազատները գրավոր համաձայնություն կտան իրենց հանգուցյալի փոխարեն: Օրենքը նախատեսում էր, որ արդեն 2008-ին հանրապետությունում պետք է կառուցված լինեին դիակիզարաններ, սակայն մինչ օրս դիակիզարաններ չկան, թեև ոլորտի պատասխանատուները անհրաժեշտությունը համարում են հրատապ:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն անձամբ դեմ է դիակիզմանը, բայց միևնույն ժամանակ չի կարող անտեսել դրա անհրաժեշտությունն օրինակ՝ արտակարգ իրավիճակնեի պայմաններում՝ ելնելով հասարակության սանիտարահամաճարակային անվտանգությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button