Միջազգային
Իռլանդիայի Սենատը ճանաչեց Պաղեստինի անկախությունը


Իռլանդիայի Սենատը ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Բանձևն ընդունվել է առանց քվեարկության, քանի որ այն սատարել են բոլոր սենատորներն առանց բացառության։
Բանաձևը կառավարությանը քաղաքականություն չի պարտադրում, այն հանձնարարակն բնույթի է:Այդուհանդերձ՝ Իռլանդիայի արտգործնախարարն արդեն իր աջակցությունն է հայտնել բանաձևին։
Պաղեստինյան ինքնավարության ղեկավարությունը որոշումը անվանել է Պաղեստինի միջազգային ճանաչմանն ուղղված կարևոր քայլ։