Հասարակություն
Հայաստանյան դատական համակարգի ախտորոշումը՝ ըստ ԵԽ փորձագետների


Լուսինե Վասիլյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Եվրոպայի խորհրդի փորձագետներն այսօր արդարադատության նախարարությունում քննարկում են հրավիրել «Արդյունավետ դատական համակարգեր» վերտառությամբ զեկույցի նախագծի շուրջ: Փաստաթուղթը մշակվել է «Արևելյան գործընկերության երկրներում դատական բարեփոխումների հզորացում» ծրագրի շրջանակներում: Նպատակը գործընկերության անդամ 5 երկրներում դատական համակարգերի արդյունավետության գնահատումն է, համեմատական վերլուծությունն ու բարելավման ուղիներ առաջարկելը: Փորձագետներն այսօր խոսել են նախնական գնահատակյանների մասին՝ զեկույցի ավարտուն տարբերակը խոսատանալով ներկայացնել տարեվերջին: