Հասարակություն

Թուրքիայից մինչեւ Կորեա ու ԱՄՆ. Ինտերպոլի՝ Հայաստանին հղած հարցումների աշխարհագրությունն ընդլայնվել է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում ավելի քան 5 տոկոսով ավելացել են ստացված և առաքված փաստաթղթերի ծավալը, այսօր հայտնել է Սիջազգային ոստիկանական կազմակերպության հայաստանյան բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը: «Անցած 9 ամիսների ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ստացվել է 89 հարցում հետախուզման մեջ գտնվողների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ միջազգային հետախուզման մեջ է գտնվում 309 անձ: Վերջին ժամանակահատվածում Հայաստանի տարածքում հայտնաբերվել են մի շարք երկրների կողմից հետախուզվող անձիք»,- ասել է նա։

Զգալի թիվ են կազմում Իրանի կողմից հետախուզվող անձինք: Այդ առումով էլ՝ աշխարհագրությունը բավականին ընդլանվել է՝ Թուրքիայից մինչեւ Կորեա ու ԱՄՆ: Հայաստանում հայտնաբերվել է 53 անձ: Նախորդ տարվա ընթացքում այս թիվը եղել է 33: Այս տարի հայտնաբերված հետախուզվողներից 28-ը ձերբակալվել է, 8-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի:

Արա Ֆիդանյանը նշեց, որ արտասահմանյան երկրներում հայտնաբերված և Հայաստանի կողմից հետախուզված անձանց թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95 անձ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույնն է:

Ինտերպոլի ազգային բյուրոյի ղեկավարի խոսքով՝ ՀՀ որոշ քաղաքացիներ, մեկնելով այլ երկրներ, ներկայանում են ոչ ճիշտ տվյալներով, ինչի առթիվ այդ երկրներից ստացվել է 134 հարցում՝ 176 անձի նկատմամբ: 134 անձ նույնացվել է, նախորդ տարվա 73-ի դիմաց:

Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող  ավտոմեքենաների մասին: 34 հազար 839-ից միայն 9 մեքենա է հայտնաբերվել Հայաստանում:

Ցուցադրել ավելի
Back to top button