ԿարևորՔաղաքական

Թուրքական կողմի հետ հիշատակում ենք դրա մասին. Շտայնմայերը՝ «1915- ի կոտորածների» մասին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Մենք հարգում ենք Հայաստանի ԵՏՄ անդամակցության որոշումը և հույս ունենք, որ այն չի խոչընդոտի ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը»,- Հայաստան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում այսօր ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նա պաշտոնական այցով ժամանել է Երեւան Բաքից։ Անդրադառնալով Սարգսյան -Ալիև հոկտեմբերի 27-ին նախատեսված հանդիպմանը` Գերմանիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ նախագահների եռակողմ հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի:  Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ակնկալում է, որ առաջիկա հանդիպումն անարդյունք չի ավարտվի:

Էդվարդ Նալբանդյանը փաստել է, որ Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ անում է հնարավոր ամեն ինչ, պատրաստ է գնալ խնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարությունների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանի կողմից մինչև այժմ որևէ պատրաստակամություն չի նկատվում։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, որ Գերմանիան հաշտության ինչ-որ նշաններ է ակնկալում է Հայաստանից ու Թուրքիայից։ «Գուցե Գերմանիան կարողանա ինչ-որ հուշումներ, նշաններ ցույց տալ»,- նկատել է գերմանացի հյուրը։

«Ոչ միայն նշաններ, այլ՝ կոնկրետ քայլեր է արել Հայաստանի նախագահը՝ ընդառաջ գնալով հայ-թուրքական հարաբերությունների հանրավոր կարգավորմանը, սակայն  Թուրքիան ուժ չգտավ իր մեջ արձանագրությունները վավերացնելու: Պետք էր հարգել պայմանավորվածությունները, սակայն Թուրքիան չկարղացավ դա անել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Գերմանիայում հիշում են 1915 թվականի կոտորածները, թուրքական կողմի հետ հանդիպումների ընթացքում մենք հիշատակում ենք դրա մասին, ասաց Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ Գերմանիան պատրաստ է թե պատմական, թե գիտական առումով աջակցել, սակայն հարցը պետք է այստեղ և Թուրքիայում որոշվի, ասաց ԱԳ նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button