Քաղաքական

Գերմանիայի ԱԳ նախարարը այցելեց Մեծ եղեռնի հուշահամալիր

Պաշտոնական այցով Երևան այցելած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերնն այսօր եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, հայտնում են Հայոց ցեղասպանություն թանգարան ինստիտուտից։

Ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նախարար Շտայնմայերին նվիրել է իր հեղինակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը և 2013 թվականին Հայփոստի կողմից թողարկված գերմանացի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսին նվիրված նամականիշ։

Ցուցադրել ավելի
Back to top button