Արտեմ Աստարյանը պատրաստ է լսել բողոքի ակցիայի մասնակիցների առաջարկությունները


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հրաժեշտ պաշտոնին, բողոքի ակցիա, համագործակցություն՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ : Կառավարության հերթական նիստում ընդգրկված են եղել երեք տասնյակից ավելի հարցեր: Դրանց մի մասը հաստատվել է, մյուս մասն էլ մերժվել: Արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունը լրացուցիչ 500 մլն դրամ է հատկացրել ֆինանսների նախարարությանը: Կառավարության նիստից հետո բողոքի ակցիա են կազմակերպել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների » և «Պետական նպաստների մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների դեմ: Մինչ բողոքի ակիցիայի մասնակիցները կառավարության շենք կհասնեին, լրագրողների հետ է հանդիպել աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով վստահեցրել է, որ պատրաստ են լսել բոլոր առաջարկությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետին նամակ են փոխանցել: Ոչ միայն վարչապետին, այլ հանրապետության բոլոր բնակիչներին տեղեկատվություն է փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Կառավարությունում պաշտոնանկությունները շարունակվում են : Նախորդ շաբաթ իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց փոխվարչապետ, տարածքային կառավարմա նախարար Արմեն Գևորգյանը, այսօր՝ կրկին իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար ղազարյանը: Հատկանշական է, որ Էդգար Ղազարյանի պաշտոնանկության մասին լուրերը մամուլում շաբաթներ շարունակ էին շրջանառվում, հետաքրքրական է նաև այն, որ Վայոց Զորի մարզպետի պաշտոնանկության հարցը կառավարության նիստի օրակարգ ներառվեց նիստի մեկնարկից բառացիորեն մի քանի րոպե առաջ:
Էդգար Ղազարյանը նիստին ներկա չէր, սակայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ղազարյանը կանցնի այլ աշխատանքի: Տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող միակ նախագիծը չէր, կառավարության ղեկավարը խնդրեց, հորդորեց տեղական ինքկառավարման մարմիններին, նշանակումներ և ազատումներ անելիս անպայման մարզպետներին տեղյակ պահել.«Մարզպետների հետ ակտիվ համագործակցեք, դա շատ կարևոր է,մարզպետը ՀՀ նախագահի, վարչապետի , ինչու չէ նաև նախարարների ներկայացուցիչն է մարզերում»:
Ակտիվ կաշխատեն ոչ միայն ՏԻՄ ներկայացղուցիչները, այլ նաև ամագործակցությունը կշարունակեն կառավարության անդամներն ու խորհրդարանական ուժերը, կառավարության անդամներն ու հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչները: ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանն օրինակ, կառավարությանն առաջարկել էին փոփոխություններ կատարել Զինապարտության մասին օրենքում և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում և հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյան.«Սա այն հարցը չէ, որ մենք փորձենք երկու պատգամավորի առաջարկությամբ դրական կարծիք տալ: Բոլոր քաղաքական ուժերի, խորհրդարանական բոլոր խմբակցությունների, քաղաքացիական հասարակության անդամների եհտ քննարկման արդյունքում մենք որոշում կկայացնենք»:
Պատգամավորների ու քաղաքացիական հասարակության անդամների հետ կքննարկվի նաև դժգոհությունների ու բողոքի ակցիաների առիթ դարձած «Ժամանակավոր անաշխատունակության նպասսների մասին օրենքի » և «Պետական նպաստների մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները: Տարբեր ձևաչափերով քննարկումներ ենք անցկացնում, խորհրդարանական լսումներ կլինեն այս հարցերի հետ կապված» չնախատեսված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարը խնդիրը պարզաբանելու համար վիճակագրական որոշ տվյալներ ներկայացրեց, նշեց, որ շատ հաճախ ոչ թե մեկ, այլ երկու շաբաթով հիվանդանում են հատկապես նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում, արդյունքւոմ ստացվումէ , որ նախ, պետությունը չի կարողանում հատկացումներ կատարել, ինչպես նաև աշխատանքի չներկայացող աշխատողն ավելի բարձր է վճարվում, քան՝ նա, ով պարտաճանաչ կերպով աշխատանքի է ներկայանում:
Մինչ Արտեմ Ասատրյանը պարզաբաումներ էր ներկայացնում, նախագծի դեմ արտահայտվողները բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի առջև, նրանք ՀՀ վարչապետին նամակ փոխանցեցին: Ոչ միայն վարչապետին, այլ նաև հանրապետության բոլոր բնակչներին տեղեկատվություն ուներ փոխանցելու ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ով տեղեկացրեցմ, որ հոկտեմբերի 26-ից հանրապետություն մուտք կգործեն սիբիրյան ցիկլոնները, ինչի հետևանքով հոկտեմբերի 27-ին ջերմաստիճանը 20 աստիճանով կնվազի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Լեռնային Ղարաբաղում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ ջերմաստիճանը կնվազի մոտ 10 աստիճանով:
Հավելենք նաև, որ այսօր առավոտյան գյուղատնտեսության նախարարությունն էր գյուղացիական տնտեսություններին հորդորել օգտվել առաջիկա 2-3 օրերին սպասվող բարենպաստ եղանակից և ավարտել բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի ու պտուղների բերքահավաքի աշխատանքները` բերքի հնարավոր ցրտահարություններից խուսափելու համար: