Տնտեսական

Այս տարի հանրապետությունում մեղրի արտադրությունը կրճատվել է 80 տոկոսով

Լիանա Եղիազարյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայ մեղվաբույծները լուրջ խնդրի առջեւ են կանգնել: Գարնանային կարկուտներն ու, ինչպես գյուղացիներն են ձեւակերպում, «տարին հետ ընկնելը» հանգեցրել ան նրան, որ հանրապետությունում այս տարի մեղր գրեթե չի ստացվել: Եթե անգամ ստացվել է, ապա սպասվածից ու նախորդ տարիներից մինչեւ 80 տոկոսով պակաս քանակով:

Մասնավորապես՝ անցյալ տարի Հայաստանում արտադրվել է շուրջ 2 հազար տոննա մեղր, իսկ այս տարի հայաստանյան մեղվաբուծական տնտեսություններն անգամ 100 տոննա մեղր դժվար թե արտադրած լինեն: Դիտարկումը Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանինն է։ Նա խոսում է Հայաստանի բոլոր մեղվաբույծների անունից, բայց կարող է փաստել նաեւ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում մեղվաբուծությունը անկում է ապրում։

Ցուցադրել ավելի
Back to top button