Հասարակություն

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել

Ֆրեզնոյում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Գրասենյակի բացման արարողությանը հետևած ճաշկերույթին ներկա են եղելև ելույթներով հանդես եկել Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհրդի անդամները՝ նախագահ Անդրեաս Բորջեսի գլխավորությամբ, Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Թոմ Բերիհիլը, ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, 5-րդ շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր Շառլ Փուչիկյանը, օտարերկրյա դիվանագետներ, Ֆրեզնոյի մարզի այլ պաշտոնյաներ:

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանն իր խոսքում նշել է, որ իր նպատակն ու գլխավոր խնդիրն է սերտացնել հարաբերությունները Ֆրեզնոյի մարզի և Հայաստանի միջև, նպաստել մշակութային և գործարար կապերի ակտիվացմանը:

Միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, համայնքային կառույցների մոտ 400 ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր:

Ցուցադրել ավելի
Back to top button