Միջազգային

«Տոտալը» կարող է փոխել իր մարտավարությունը Ռուսաստանում

«Տոտալ» ընկերությունը կարող է փոխել իր մարտավարությունը Ռուսաստանում՝ նավթային հսկայի նախագահի՝ «Վնուկովո» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական մահից հետո (մանրամասները՝ այստեղ)։ Վերլուծաբանները նախազգուշացնում են որ իր ռուսամետությամբ հայտնի Քրիստոֆ Մարջերիի մահը սպառնում է Մոսկվային նոր բարդություններով, քանի որ «Տոտալի» ղեկավարը Արևմուտքում իրապես համարվում էր Ռուսաստանի դաշնակիցը։ Մարջերին լրջորեն նպաստում էր այդ երկրում ներդրումների ներհոսքին ու հրամապակայնորեն քննադատում հակառուսական պատժամիջոցները։ «Տոտալի»՝ Ռուսաստանում ծավալած գործունեությունը ընկերության նախագահի անձով էր պայմանավորված, նշում է ռուսական և արևմտյան մամուլը։

Ձնահավաք մեքենային վարորդի վրա մեղքը բարդելը ձեռնտու է ինչ- որ մեկին, ասում է փաստաբանը
Իսկ մինչ այդ Մոսկվայում ռուս և ֆրանսիացի մասնագետները շարունակում են հետաքննել ողբերգական միջադեպի պատճառները։ Քրիստոֆ դե Մարջերիի մասնավոր ինքնաթիռին, ինչպես հայտնել էինք, Վնուկովո օդանավակայանում հարվածել էր ձյուն մաքրող մեքենան: Ռուսաստանի  քննչական մարմինները երեկ հայտնել էին, որ մեքենայի վարորդը հարբած է եղել: Մինչդեռ նրա փաստաբանը հերքում է այդ պնդումն ու հայտարարում, որ իր պաշտպանյալը ոչ միայն հարբած չի եղել, այլև խստորեն հետևել է դիսպետչերի հրահանգներին:

«Իմ պաշտպանյալը պարզապես տեխնիկական աշխատող է, որի վրա ամբողջ մեղքը բարդելը պարզապես ձեռնտու է ինչ-որ մեկին», ասել է  ձյուն մաքրող մեքենայի վարորդ Վլադիմի Մարտինենկոյի փաստաբանը ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ ռադիոկայանի եթերում։

«Տոտալն» ունի նոր ղեկավար
Քրիստոֆ դե Մարջերիի ողբերգական մահից երկու օր էլ չանցած «Տոտալ» կոնցեռնը  նոր գլխավոր տնօրեն ունի։ Էներգետիկ հսկայի տնօրենների խորհուրդն այսօր արտահերթ նիստ է հրավիրել և այդ պաշտոնում նշանակել Պատրիկ Պույաննեին։ Նա «Տոտալի» նավթամշակման բաժնի ղեկավարն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button