Միջազգային

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման: Թբիլիսիի քաղաքային դատարանը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմի առանցքային դեմքերից մեկին  դատապարտել է այսպես կոչված «Նավթլուղի գործի» շրջանակում։

2013-ին Վրաստանում «երկիշխանության» ժամանակ, երբ Սահակաշվիլին դեռ նախագահ էր, սակայն խորհրդարանական ընտրություններում հաղթել էր ընդդիմությունը, Ախալայան դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, սակայն անմիջապես ներում ստացավ նախագահի կողմից։

Նախօրեին էլ հրապարակվեց Սահակաշվիլիի թիմի մեկ այլ ազդեցիկ պաշտոնյայի՝ նախկին վարչապետ ու ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի դատավճիռը: Նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման 2006 թ. հունվարին Վրաստանի միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի աղմկահարույց սպանության գործով: Նույն գործով է անցնում նաև Բաչո Ախալայայի եղբայրը։

Ցուցադրել ավելի
Back to top button