Հասարակություն
Վարչապետը ներկա է գտնվել «Փոքր Մհեր»-ի Նուբարաշենի մասնաճյուղի սաների երդման արարողությանը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Նուբարաշեն համայնքում գտնվող Թիվ 18 հատուկ դպրոցի նախկին կիսավեր շենքի փոխարեն այսօր նույն վարչական տարածքում գործում է «Փոքր Մհեր» կրթահամալի Նուբարաշենի մասնաճյուղը: Այստեղ սովորում են վեցից իններորդ դասարանի 154 աշակերտ, հիմնական դպրոցն ավարետլուց հետո երեխաները կրթությունը շարունակում են Քանաքեռավանում գտնվող համալիրում: Դպրոցի սաների կամ իրենց իսկ ձևակերպմամբ «հայկազունների» երդման արարողությանն այսօր ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաև շրջել է նորակառույց մասնաշենքով, ծանոթացել կրթահամալիրի մասնաճյուղի պայմաններին: