Քաղաքական

«Որակումները կոշտ էին, բայց համաձայն եմ բովանդակության հետ». Արտակ Զաքարյանը Վահրամ Բաղդասարյանի հնչեցրած մեղադրանքների մասին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Աժ-ը շարունակում է իր քառօրյա աշխատանքները՝ հենց սկզբից քննարկվում է երեկվանից կիսատ մնացած նախագիծը՝ սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին: Երեկվանից կա նաեւ մեկ այլ աղմկահարույց հարց: Հենց խորհրդարանի դահլիճում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեղադրանքներ հնչեցրեց ընդդիմախոսներին՝ նրանց անվանելով ազգի դավաճաններ:

Արդյո՞ք այս տրամաբանությամբ ը նդդիմության հանրահավաքներին գնացող հազարավոր մարդիկ նույնպես ազգի դավաճաններ են, այսօր լրագրեղները փորձել են պարզել մեկ այլ հանրապետական պատգամավորից, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից:

«Ցավոք, կան որոշակի քաղաքական անձինք, անհատներ, ովքեր առանց երկար-բարակ մտածելու, առանց հասկանալու իրենց խոսքի նշանակությունը փորձում են ստվերել նաեւ արտաքին քաղաքական գործընթացները, բայց մեր հասարակությունը 20 տարվա ներքաղաքական կյանքի փորձ ունի եւ յուրաքանչյուրին շատ լավ ճանաչում է, թե ով ինչ արժե քաղաքականության մեջ եւ ում ելեւէջները երաժշտության որտեղից են պատվիրվում եւ որտեղից են հնչեցվում: Որեւէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանում մի փոքր ներքաղաքական ցնցումը անմիջապես անդրադառնալու է սահմանին, անմիջապես անդրադառնալու է ՄԽ-ում Հայաստանի դիրքերի թուլացմանը: Ինչ է, մենք չենք հասկանում, որ Ղարաբաղը պետք է ճանաչենք: Բայց մեր նպատակն այսօր Ղարաբաղը ճանաչելը չէ, մեր նպատակը Ղարաբաղի միջազգային ճանաչման հասնելն է ՄԽ-ով: Գուցե, որակումները մի փոքր ավելի կոշտ են տրվել, բայց էության եւ բովանդակության հետ ես համաձայն եմ»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button