ԿարևորՀասարակություն

Նախարար Նալբանդյանը դեսպան Ռենոյին ԱԳՆ մեդալ է հանձնել

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար դեսպան Ռենոն նշել է, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, և շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է  հանձնել Ֆրանսիայի դեսպանին:

Ցուցադրել ավելի
Back to top button