Միջազգային
Յունկերի եվրակառավարությունը ստացավ Եվրախորհրդարանի հավանությունը


Եվրախորհրդարանն այսօր հավանություն է տվել Եվրահանձնաժողովի նոր կազմին՝ նախագահ Ժան-Կլոգ Յունկերի գլխավորությամբ։ Կողմ է քվեարկել 423, դեմ՝ 209 եվրապատգամավոր։
Եվրահանձնաժողովը նոր կազմով աշխատանքը կսկսի նոյեմբերի մեկից՝ 5 տարի ժամկետով: Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Յունկերի թեկնածությունն առաջարկել էր Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը Եվրախորհրդարանի՝ մայիսին կայացած ընտրություններում ձևավորել էր ամենամեծ խմբակցությունը։
Ժան-Կլոդ Յունկերը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուին։