Հասարակություն

Մայր աթոռը նախանձախնդիր է, որ Նվիրապետական աթոռները լինեն զորեղ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Անտեղյակության պատճառով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու  Վեհափառ հայրապետին երբեմն  ներկայացվում են մեղադրանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, այսօր ասել է Մայր Աթոռի  տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Վերջերս նշվել էր, թե Եկեղեցական- ներկայացուցչական հինգերորդ ժողովում հայտարարվել էր, որ նվիրապետական աթոռները ևս իջեցվեն թեմական կառույցների մակարդակին։  Տեր Վահրամ քահանան այսօր պաշտոնապես հերքեց սա.  «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես նախանձախնդիր է եղել, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու անբաժանելի մասը կազմող  իր նվիրապետական աթոռները  լինեն զորեղ և ուժեղ, որովհետև այդ ուժն ու զորությունը հենց Մայր Աթոռ սուրբ Էջնմիածնի զորությունն է և միասնության մեջ է ընդհանուր շինությունը»,- հայտարարել է տեր Վահրամը։

Ցուցադրել ավելի
Back to top button