Տնտեսական
Հայ-ռուսական գործարար հանդիպում՝ Երեւանում


Կարեն Ղազարյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երեւանում այսօր անցկացվել է հայ-ռուսական գործարար հանդիպում՝ հայկական եւ ռուսական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումն իրականացվել է Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի եւ Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ: Նման գործարար հանդիպումները, սովորաբար, նպատակ ունեն աջակցելու երկու երկրների գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ առեւտրային համագործակցությանը: