Հասարակություն

Հայկական մաքուր երաժշտություն տրանսպորտում

Մի խումբ երիտասարդներ հանդես են եկել նախաձեռնությամբ, որի նպատակը մաքուր հայկական երաժշտության տարածումն է: «Խազեր» երգչախմբի, «Մենք» ազգային երգի ու պարի խմբի, «Քարահունջ» ֆոլկ խմբի, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խմբի, Նախախորհրդարանի երիտասարդների տարածած հաղորդագրությունում նշված է.«Կազմում ենք 5-6-հոգանոց խմբեր, բարձրանում ավտոբուս, երգում մի քանի երգ, երգացնում ենք ժողովրդին ու վարորդին, նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակը ու ուրախ-ուրախ իջնում ավտոբուսից: Հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում:Հույս ունենք, որ միջոցառումը կօգնի մեր ազգին մաքրվել օտար, վատ ազդեցություններից և լսել ու տարածել մաքուր hայկական երաժշտություն:Միջոցառումը սկսելու ենք երգելով»:Ակցիան սկսվելու է հոկտեմբերի 23-ին, ժամը 18:30-ին, Կոմիտասի այգում (Կոմիտասի արձանի մոտ):

Ցուցադրել ավելի
Back to top button