Քաղաքական

Հայաստանում են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները

Ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2014թ. աշխատանքային պլանի, հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետություն  են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի  մասնագետները` հոկտեմբերի 22-ից 23-ը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների պետերի անդրանիկ արտագնա համադրման կոմիտեի նիստին և հավաքներին մասնակցելու նպատակով: Համադրման կոմիտեի նիստի աշխատանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասնագետները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի  քարտուղարության ներկայացուցիչները, ովքեր միջոցառման օրակարգի համաձայն, կայցելեն նաև Երևանի չափագիտության ազգային ինստիտուտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button