Կրակոցներ Կանադայի խորհրդարանում (լրացված. տեսանյութ)


լրացվել է ժամը 20։14- ին
Անհայտ անձինք այսօր կրակ են բացել Կանադայի խորհրդարանում, ռազմական համալիրում եւ հյուրանոցում։
Կանադայի խորհրդարանում կրակ բացածներից մեկը ոչնչացվել է, հայտնում է BBC- ն՝ հղում անելով կանադացի երկու պատգամավորների վրա։ Reuters- ը տեղական հեռուսատեսություններին հղում կատարելով ասում է, որ կրակած տղամարդը դեռ չի բռնվել։ Ըստ AP- ի էլ՝ ոստիկանությունը բնակիչներին խնդրում է զգույշ լինել եւ չմոտենալ պատուհաններին։ Դեռ պարզ չէ՝ քանի հանցագործ է եղել խորհրդարանի շենքում։
Newsru.com- ը հայտնում է, որ Օտտավայում՝ Շատո Լորիր հյուրանոցի մոտ շարունակվում են կրակոցները։ Այս հյուրանոցը գտնվում է խորհրդարանի շենքի մոտ։
Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված կանադացիների հուշարձանի մոտ պատվո պահակակետում ծառայություն անցնող զինվորներից մեկը, որը վիրավորվել էր կրակոցից, մահացել է, ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի թղթակցին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Ըստ Reuters- ի՝ վարչապետ Սթիվեն Հարփերը չի տուժել եւ լքել է խորհրդարանի շենքը։ Կանադայի խորհրդարանի եւ կառավարության աշխատակիցները, որոնք տարհանվել են ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին ասել են, որ իրենց տարհանել են դիպուկահարների եւ զինված ոստիկաններից ուղեկցությամբ։ Ականատեսները նաեւ պատմել են, որ ընդհանուր առմամբ լսել են 25- 50 կրակոց։
«России 24»- ի թղթակիցն էլ ոստիկանության վրա հղում անելով հայտնել է, որ հարձակվողները նվազագույնը եղել են 2- 3- ը։ Ճիշտ թիվն իրավապատները դեռ չեն պարզել, սակայն հաստատել են, որ խորհրդարանի շենքում հանցագործներից մեկը սպանվել է։
CTV հեռուստակայանը նշում է, որ կրակոցները երեքն էին։ Կանադայի իշխանությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն։
Միջադեպը տեղի է ունեցել Կանադայում ահաբեկչական վտանգի աճի պայմաններում՝ կապված «Իսլամական պետության» եւ «Ալ Կաիդայի» ահաբեկիչների հայտարարություններով։ Կառավարությունը վտանգը ցածր մակարդակից բարձրացրել էր միջինի։