Հասարակություն

Էբոլայի կասկածանքով հսկողության տակ է գտնվում ինը մարդ

Գիտա Էլիբեկյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

 

Աշխարհում մեծ աղմուկ բարձրացրած աշխարհի ամենավտանգավոր վիրուսներից Էբոլայով հիվանդների թիվը գնալով մեծանում է: ԱՀԿ տվյալներով՝  աշխարհում գրանցվել է 7200 էբոլայով վարակված դեպք, որից  3338-ը՝  մահվան ելքով: Հիվանդությունն էլ հիմնականում գլուխ է բարձրացրել աֆրիկական երկրներում: Սակայն հիվանդության  կասկածանքով մեր հարևան Վրաստանում 9 հոգի գտնվում է հսկողության տակ:  Վերջին ամիսներին Վրաստան աֆրիկյան երկրներից ժամանել է 86 մարդ: Հայաստանում և Վրաստանում պատկերը ներկայացնում ենք՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

Ցուցադրել ավելի
Back to top button