Միջազգային

«Գազպրոմ»-ը բացառել է Ուկրաինայի համար գազի գնումը եվրոպական միջնորդների միջոցով

«Գազպրոմը» բացառում է Ուկրաինայի համար գազի գնումը եվրոպական որևէ միջնորդ ընկերության միջոցով: Այս մասին «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Քննարկվում է նաև այն հարցը, որ Ուկրաինայի համար գազ կգնվի որևէ եվրոպական ընկերության կողմից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին: Գազը, որը մատակարարվում է Եվրոպա, մատակարարվում է պայմանագրով, և դրա հանձնման կետերը գտնվում են Ուկրաինայի սահմաններից դուրս: Հետևաբար, ինչ վերաբերում է հենց Ուկրաինայի պահանջներին, մենք ունենք գործող պայմանագիր, որի շրջանակներում կաշխատենք»,- հայտարարել է Միլլերը:

Ցուցադրել ավելի
Back to top button