Սպորտ

Բռնցքամարտիկ Մայք Թայսոնը կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հոկտեմբերի 27- ին կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ, ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին հայտնել է նրա պրոմոուտեր Վլադիմիր Խրյունովը։ Հոկտեմբերի 27- ին էլ տեղի կունենա «Թայսոն. անողոք ճշմարտություն» գրքի շնորհանդեսը։ «Մայքին հեռակա կհանձնվի Ռուսաստանի գրողների միության անդամատոմսը»,- ասել է Խրյունովը։

Բռնցքամարտիկը Մոսկվա կժամանի նոյեմբերին եւ կմասնակցի երեկոյին, որտեղ հանդես կգա աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Ռուսլան Պրովոդնիկովը։

Թայսունը Գինեսի գրքի երկու ռեկորդակիր է. որպես ամենաշատ արագ նոկաուտ արած եւ որպես ծանր քաշային կարգում աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոն։

Թայսոնը 1992- 95 թթ ազատազրկվել էր բռնաբարության համար։ 1997- ին նա մենամարտի ժամանակ ատամներով պոկել էր Էվենդեր Հոլիֆիլդի ականջի բլթակը։

Ցուցադրել ավելի
Back to top button