ԿարևորՔաղաքական

Անրի Ռենո. Ղարաբաղյան խնդրով զբաղվելու բացառիկ իրավունքը Մինսկի խմբինն է

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Փարիզում առաջիկայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը նոր լիցք է հաղորդելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ իր առաքելության ավարտին նվիրված մամուլի ասուլիսում։

«Փարիզյան հանդիպումը կհաստատի, որ Ղարաբաղյան հակամարտություն կարգավորման միակ ճանապարահը բանակցային տարբերակն է, այլ ճանապարհ չկա: Կարգավորման գործընթացը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, այն Մինսկի խմբի բացառիկ իրավասությունների մաս է կազմում»,- ասել է դեսպանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ իրավասության իրողությունից ելնելով էլ տեղի կունենա նախագահների փարիզյան հանդիպումը, նկատել է դեսպանը՝ խորհուրդ տալով հակամարտության այլ ձեւաչափեր ստեղծելու կարծիքներին ու խոսակցություններին չհավատալ, քանի որ դրանց մեծ մասը կեղծ են:

Ցուցադրել ավելի
Back to top button