Հասարակություն
Այսօր դպրոցական գրականության օրն է. ի՞նչ է կարդում հայ դպրոցականը


Սոնա Հակոբյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ինչ է կարդում հայ դպրոցականը և ինչ պահանջների պետք է համապատասխանի դպրոցական դասագիրքն ու գրականությունը: Հոկտեմբերի 22-ը՝ դպրոցական գրականության օրն է: Դպրոցական դասագրքերի, ձայնային ազդանշաններով և շարժվող պատկերներով ժամանակակից դասագրքերի կարևորության ու առանձնահատկությունների մասին են խոսել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյան: Նրանք անդրադարձել են նաև դպրոցական դասագրքերի բովանդակային խնդիրներին ու խոսել նաև վերջերս մեծ աղմուկ բարձրացրած 6-րդ դասարանի անգլերենի դասագրքի ինքնասպանության դրդող ոտանավորի մասին: Ի դեպ, այս խնդրի վերաբերյալ պարզաբանում է արել նաև դասագրքի հեղինակ Լուսինե Գրիգորյանը: