Միջազգային

«Վնուկովո» օդանավակայանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Այսօր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային. բախման հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ ծառայությունից: Ըստ նախնական տվյալների` օդաղետի հետևանքով զոհվել է մեկ ուղևոր և անձնակազմի երեք անդամներ: Բոլորը հանդիսանում են Ֆրանսիայի քաղաքացիներ:

Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում: Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը Վնուկովո օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները:

Back to top button