Տնտեսական

Ռուբլու արժեզրկումն ու դրա անմիջական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Հասմիկ Դիլանյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

 

 

Ռուսական ռուբլու արժեզրկումն ու դրա անմիջական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հիշեցնենք, ամիսներ շարունակ ռուսական ռուբլին արժեզրկվում է, իսկ սա ուղղակի թե անուղղակի իր ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնրօրեն Թաթուլ Մանասերյանը Ռադիոլուր-ի հետ զրույցում բարեբախտություն է համարել այն, որ ամռան ու աշնան ամիսներին ռեկորդակիր մակարդակի հասած ռուբլու արժեզրկումը դոլարի նկատմամբ, ցնցումներ չառաջացրեց Հայաստանի տնտեսության համար: Տնտեսագետը սա պայմանավորել է նրանով, որ ամբողջ աշխարհում են ազգային արժույթները դոլարի նկատմամբ արժեզրկում   արձանագրել:

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և նրա տնտեսությունում տեղի ունեցող ցանկացած երևույթ իր ազդեցությունը թողնում է Հայաստանի տնտեսության վրա: Ուստի և այսօր տնտեսագետ-փորձագետների  օգնությամբ փորձելու ենք հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա ռուսական ռուբլու շուկայում տիրող տատանումները Հայաստանի տնտեսության ու սովորական սպառողի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button