Հասարակություն

Ռեստորաններից մեկից արջ է փախել

Քիչ առաջ՝ ժամը 9.23-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, արջին վնասազերծելու և անվատնգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից խոստանում են, լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ:

Ցուցադրել ավելի
Back to top button