Քաղաքական

Չեխ պատգամավորը դատապարտում է Դեր Զորի հայոց եկեղեցու ավերումը

Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը դատապարտել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից Դեր Զորի Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց վանական համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական գործողությունները։

Նախօրեին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին հղած նամակում Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից եւ կատարվածի կապակցությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման ընդլայնման միտումները տարածաշրջանում:

Ցուցադրել ավելի
Back to top button