Հասարակություն

Նախախորհրդարանի ցույցը՝ ի պաշտպանություն ԱՍԱԼԱ- ի մարտիկի (լրացված)

լրացվել է ժամը 19։32- ին

Արմինե Գեւորգյան
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի  հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել նախօրեին Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ- ի նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Տեսողական խնդիր ունեցող անձին հոկտեմբերի 19-ին «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները դուրս էին բերելմեքենայից եւ թողել ճանապարահի բանուկ հատվածում ու հեռացել։

Նախախորհրդարանն այսօր կազմակերպել էր բողոքի երթ Ազատության հրապարակից դեպի Ոստիկանություն, իսկ երթի ավարտից հետո հաղորդագրություն է տարածել, որ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել կազմակերպիչներից Գևորգ Սաֆարյանը։

Սաֆարյանին երկու ժամ անց բաց են թողել ոստիկանությունից՝ կազմելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ակտիվիստը ձվեր է շպրտեք Ոստիկանության շենքի վրա, ինչը որակվել է որպես ուրիշի գույքի դիտավորությամբ վնասում։

Ցուցադրել ավելի
Back to top button