Միջազգային

Մահացել է Չէ Գևարայի հայտնի նկարի հեղինակ Ռենե Բուրին

82 տարեկանում մահացել է շվեյցարացի լուսանկարիչ Ռենե Բուրին՝ Չէ Գևարայի ու Պաբլո Պիկասոյի հանրահայտ լուսանկարների հեղինակը: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Agence France-Presse-ին: Բուրին 1955 թվականից աշխատել է ամենահին ֆոտոգործակալություններից մեկում՝ Magnum-ում: Ապագա լուսանկարչի կարիերան սկսել է 13 տարեկանում, երբ նա նկարել է Շվեյցարիա այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Նրա հայտնի գործերից են Չև Գևարայի լուսանկարը սիգարով, Ֆիդել Կաստրոյի, Պաբլո Պիկասոյի, ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեի լուսանկարները:

Ցուցադրել ավելի
Back to top button