Սպորտ

Հաշմանդամ վազորդը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Պարաօլիմպիկ խաղերի չեմպիոն Օսկար Պիստորիուսը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ չկանխամտածված սպանության համար: Հարավաֆրիկացի  թեթեատլետի պաշտպանները, սակայն, համոզմունք են հայտնել, որ նա վաղաժամկետ ազատ կրձակվի՝ ճաղերի հետևում անցկացնելով ընդամենը 10 ամիս:

Հիշեցնենք, մարզիկը 2013 թվականի փետրվարին լոգարանում սպանել էր 29-ամյա ընկերուհուն՝ մոդել Ռիվա Սթինկամպին՝ կարծելով թե վերջինս իր տուն մտած կողոպտիչ է:

Պիստորիուսի ձերբակալությունը մեծ արձագանք էր գտել հատկապես Հարավային Աֆրիկայում։ Պարաօլիմպիկ այնուհետև օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հաշմանդամ մարզիկին այստեղ համարում են ազգային հերոս և կենդանի լեգենդ։

Ցուցադրել ավելի
Back to top button